Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Նրանք, ովքեր այսօր լռում են Պաղեստինի մասին, վաղը ապտակ են ստանալու». Ռաիսի

22:18, շաբաթ, 02 մարտի, 2024 թ.
«Նրանք, ովքեր այսօր լռում են Պաղեստինի մասին, վաղը ապտակ են ստանալու». Ռաիսի

Ներկայիս պատերազմը չարիքի և պատվի առանցքի առճակատումն է, ռազմաճակատի մի կողմում բանակ է, որն ամերիկացիներից ավելի հզոր զենքեր և ռումբեր է սպասում, իսկ ճակատի մյուս կողմում երեխաներ են` մի կտոր հացի կարոտ։

Այդ մասին Ռաիսին հայտարարել է շաբաթ օրը՝ ելույթ ունենալով Ալժիրում Գազ արտահանող երկրների ղեկավարների ասամբլեայի (GECF) նիստում։

«Արևմտյան գերիշխանության համակարգը, որը ձևավորվել է երկրների գաղութացման հիման վրա, այսօր ավելի թույլ և իմաստազուրկ է»,- ասել է նա։

«Ալժիրցի ազգի նման ազգերը կարողացան իրենց ազատել միլիոնավոր նահատակների ծանր բեռից դիմադրության և զոհաբերության միջոցով, սակայն այդ բեռի ծանրությունը դեռևս զգացվում է որոշ երկրների, այդ թվում՝ ճնշված Պաղեստինի ուսերին»,- հավելել է նա:

«ԱՄՆ-ի քաղաքականությունը Գազայի հատվածը հասցրել է հերթական սովի շեմին:

Իսրայելական ահաբեկչական բանակի կանխամտածված հարձակումների արդյունքում տասնյակ ճնշված և քաղցած մարդկանց կոտորածն անհանդուրժելի է և պահանջում է զսպում և միջազգային գործողություններ»,- ասել է նախագահը:

1911 | 0
Facebook