Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ռուսաստանը նկատի կունենա ՀՀ ղեկավարության հայտարարությունները՝ սեփական քայլերը ծրագրելիս». Լավրով

18:48, շաբաթ, 02 մարտի, 2024 թ.
«Ռուսաստանը նկատի կունենա ՀՀ ղեկավարության հայտարարությունները՝ սեփական քայլերը ծրագրելիս». Լավրով

Ռուսաստանը հետևում է Հայաստանի ղեկավարության հայտարարություններին և նկատի կունենա դրանք՝ պլանավորելով սեփական գործնական քայլերը, հայտնել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Անթալիայի դիվանագիտական ֆորումից հետո հրավիրված մամուլի ասուլիսում։

«Այն հայտարարությունները, որոնք հնչում են ամեն օր հայ ղեկավարության կողմից, ստիպում են մտածել, թե ինչ է տեղի ունենում իրականում... և ինչպես դա հաշվի առնել մեր գործնական քայլերը ծրագրելիս»,- ասել է Լավրովը։

Նա նաեւ մեկնաբանել է Բաքվի եւ Երեւանի շփումները, որոնք կազմակերպվում են որպես այլընտրանքներ՝ «արևմտյան տարբեր գործիչների հովանու ներքո»։

«Ես հետաքրքրվել եմ իմ ադրբեջանցի գործընկերոջ տպավորությունների մասին։ Նրա պատասխաններն ավելի լավ է մեջս պահեմ»,- ասել է ՌԴ արտգործնախարարը։

Լավրովի խոսքով՝ Բաքվում «հաստատում են իրենց պատրաստակամությունը՝ լուծել բոլոր հարցերը ՌԴ, Ադրբեջանի և Հայաստանի եռակողմ հայտարարությունների ոգուն համապատասխան։

«(Կարգավորման) առաջընթացը, ըստ իս, կախված կլինի այն բանից, թե որքան ազնիվ կկատարվեն եռակողմ պայմանավորվածությունները»,- ասել է Լավրովը։

3039 | 0
Facebook