Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Երևանի և Բաքվի միջև կարգավորումն այլընտրանք չունի». Լավրով

17:24, շաբաթ, 02 մարտի, 2024 թ.
«Երևանի և Բաքվի միջև կարգավորումն այլընտրանք չունի». Լավրով

Ռուսաստանը հետևում է Հայաստանի ղեկավարության հայտարարություններին և ի գիտություն կընդունի դրանք` սեփական գործնական քայլերը պլանավորելիս։ Այս մասին Անթալիայի դիվանագիտական ​​ֆորումի արդյունքներով մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Երևանի և Բաքվի միջև կարգավորումն այլընտրանք չունի՝ հիմնված Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի եռակողմ հայտարարության վրա։
     Երևանում վերջին ամիսներին «խիստ հայտարարություններ» են հնչում Մոսկվայի հասցեին. պատճառը ղարաբաղյան հակամարտության սրման` Հայաստանի համար անհաջող արդյունքներն են»,- ասել է նա։

Լավրովի խոսքով, այդ հայտարարությունները, որոնք ամեն օր հնչում են Հայաստանի ղեկավարության շուրթերից, ստիպում են մտածել, թե ինչ է կատարվում իրականում և ինչպես դա հաշվի առնել գործնական քայլերում։

2845 | 0
Facebook