Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Կենտրոնի շինհրապարակում պատը փլուզվել է ավտոմեքենայի վրա

15:48, շաբաթ, 02 մարտի, 2024 թ.
Կենտրոնի շինհրապարակում պատը փլուզվել է ավտոմեքենայի վրա

Այսօր՝ մարտի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11:50-ի սահմաններում 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մանուկ Աբեղյան 5 հասցեում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակի հարևանությամբ բնակվող բնակչի քարե պարիսպը փլուզվել է։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փլուզման հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն մոտ 50 մետր երկարությամբ 7 մետր բարձրությամբ պատը փլուզվել և թափվել բնակչին պատկանող Nissan մակնիշի ավտոմեքենայի վրա՝ կոտրելով նաև գազախողովակը, ինչի պատճառով գազի արտահոսք է սկսվել։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

3102 | 0
Facebook