Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը սոցկայքի իր էջում հայտնել է, որ Անթալիայում, Դիվանագիտական համաժողովի շրջանակներում, հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ։ «Ընդգծել եմ, որ Հայաստանը պետք է ձեռնպահ մնա «հրահրող» հայտարարություններից ու ձևակերպումներից` խաղաղության և հարաբերությունների կարգավորման գործընթացը չվնասելու համար»,- գրել է նա։