Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Այս ամենը չէր կարող իրականացվել առանց Մոսկվայի կենտրոնական իշխանության թողտվության». Վարդան Բալյան

02:06, կիրակի, 03 մարտի, 2024 թ.
«Այս ամենը չէր կարող իրականացվել առանց Մոսկվայի կենտրոնական իշխանության թողտվության». Վարդան Բալյան

Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ծուռ նստենք՝ ուղիղ խոսենք. մաս 1
     1939 թվականի ԽՍՀՄ մարդահամարի տվյալներով Ադրբեջանական ԽՍՀ բնակչությունը կազմում էր 3 միլիոն 205 հազար մարդ, որից թուրքերը կազմում էին 1 միլիոն 870 հազարը, այսինքն՝ 58,4% տոկոսը: 528 հազարը՝ 16,5% ռուսներ էին, մոտ 112 հազարը լեզգիներ, 87 հազարից ավելին թալիշներ, 41 հազար հրեաներ, 388 հազարը՝ 12,1% հայեր, որից 133 հազարը բնակվում էին ԼՂԻՄ-ում:
     Ադրբեջանական ԽՍՀ-ում ապրող 388 հազար հայերից Կարմիր բանակ զորակոչվել են 100 հազարից ավել, որոնցից 45 հազարը ԼՂԻՄ-ից, ևս 15 հազար արցախահայեր ադրբեջանական այլ շրջաններից: 60 հազար արցախցիներից 30 հազարը ռազմաճակատից չեն վերադարձել: ԼՂԻՄ-ը ամբողջ խորհրդային երկրում միակ վարչական միավորն էր, որտեղ բնակչության նախապատերազմական թվաքանակը վերակագնվել է միայն 1985 թվականին: Ըստ որում, պետք է նկատի ունենալ, որ 1939-1959 թվականին ԼՂԻՄ-ի ադրբեջանական բնակչության թիվը 14 հազարից դարձավ 18 հազար հիմնականում ի հաշիվ 1947 թվականին Ստալինի ստորագրած որոշման Հայկական ԽՍՀ-ից և Քուռ-Արաքսյան հարթավայրից Ադրբեջան կոլտնտեսականներին և այլ ադրբեջանական բնաչության վերաբնակեցման մասին: Բազմաթիվ են անհերքելի փաստական ապացույցները՝ անհատականացվող տվյալներով, որ Բաքուն զորակոչել է անգամ 16-ամյա արցախահայերին, և այլն:
     Հայրենական անվանված պատերազմում Ադրբեջանի թուրքական բնակչության հաստատված կորուստները կազմել են 58.5 հազար, հայերինս 100 հազարից ավելի, ըստ որում, 30 հազար ծագումով արցախցիներ՝ 22 հազարից ավելին ԼՂԻՄ-ից:
     Անկասկած է, որ հայերի այսպիսի զորակոչը, մասնավորապես, Արցախում և արցախահայերի շրջանում, իրականացվել է հստակ քաղաքական նպատակադրումով: Անկասկած է նաև, որ այս ամենը չէր կարող իրականացվել առանց Մոսկվայի կենտրոնական իշխանության թողտվության:
     Շարունակելի»։

Աղբյուրը` Վարդան Բալյան
3738 | 0
Facebook