Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ինչպես է Արմեն Բեգոյանն ուղիղ եթերում խափում Տիգրան Ավինյանին». Հովսեփ Կուբատյան

23:30, ուրբաթ, 01 մարտի, 2024 թ.
«Ինչպես է Արմեն Բեգոյանն ուղիղ եթերում խափում Տիգրան Ավինյանին». Հովսեփ Կուբատյան

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հովսեփ Կուբատյանը լուսանկարներ է տարածել ֆեյսբուքյան էջում՝ կից գրառմամբ. «Փոքրիկ հետաքննություն
     Թե ոնց է Արմեն Բեգոյանն ուղիղ եթերում խափում Տիգրան Ավինյանին
     Արմեն Բեգոյան (Երևանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն), փետրվարի 26, գործակարգավարական խորհրդակցություն, հեռարձակվում է ուղիղ եթերում։ Ցույց է տալիս Ալեք Մանուկյան փողոցի լուսանկարներ, մեջբերում․
     «Ալեք Մանուկյան փողոցն է պատկերված՝ Ռադիո տան հատվածը, ներկայիս վիճակն է, մի քանի օր առաջ է նկարված։ Ձախ մասում թեղիներն ավելի մեծ պլանով ենք նկարել, որպեսզի ավելի պատկերավոր երևա, թե ինչպիսի վատ վիճակում են գտնվում ծառերը և որպեսզի հասկանալի լինի, որ նրանք գտնվում են կենսունակության ավարտի եզրին»։
     Ինչպես պարզ երևում է Արմեն Բեգոյանի ցուցադրած լուսանկարներում, այդ հատվածում առկա է կրպակ (բուդկա) (լուսանկար 1)։ Այդ կրպակը սակայն գոյություն չունի այսօր արված լուսանկարներում (լուսանկար 2)։
     Եվ մոտս հարց առաջացավ, բա մի քանի օրվա մեջ այդ կրպակն ու՞ր կորավ։
     Եվ ինչ է պարզվում։ Պարզվում է, որ կրպակը առկա չէ նույնիսկ 2016 թվականի Յանդեքսի քարտեզներում (լուսանկար 3)։ Որ պարզ լինի, որ դա հենց այդ հատվածն է, լուսանկարներում առանձնացրել եմ շենքի վրայի զարդաքանդակը։
     Ինչպես ինձ ասացին Ռադիո տան աշխատակիցները՝ կրպակը մոտ 8-9 տարի առաջ տեղափոխվել է մի 40 մետր վերև (լուսանկար 4)։
     Այդ դեպքում հարց առաջացավ, բա որտեղից է Արմեն Բեգոյանը պեղել այդ հնադարյան նկարը։ Մի քանի պարզ գործողության արդյունքում պարզվեց, որ «Վիքիպեդիա»-ից (լուսանկար 5)։ Լուսանկարն արված է 2015 թվականի ապրիլի 3-ին։
     Ստացում է, որ Արմեն Բեգոյանն իր զեկույցում օգտագործել է 9 տարվա լուսանկար, սակայն ասում էր, որ լուսանկարն արված է «մի քանի օր առաջ»։ Եվ Տիգրան Ավինյանը, որին ուղիղ եթերում խաբում է Արմեն Բեգոյանը, ուշադիր լսում է այդ սուտը (լուսանկար 6)։
     Ու սենց ստով ու կեղծիքով այս մարդիկ ծառերի փոխարինման ծրագիր են իրականացնում:
     *Հետևություն 1
     Երևանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը պետք է անհապաղ պաշտոնանկ արվի, քանի որ ուղիղ եթերում խաբել է իր ղեկավարին և փորձել է մոլորության մեջ գցել երևանցիներին։
     **Հետևություն 2
     Պատասխանատուն և մեղավորը Տիգրան Ավինյանն է: Եթե նույնիսկ Բեգոյանը սխալվել է, այդ մասին արդեն վաղուց պետք է հերքում տարածած լինեին։ Բայց հերքում չկա։ Ու եթե Արմեն Բեգոյանը մինչ այժմ պատասխանատվության չի ենթարկվել ու այդ մասին հանրությանը չեն հայտնել, նշանակում է, որ այս կեղծիքի և ծառերի հատման ողջ պատասխանատվությունն ընկնելու է Տիգրան Ավինյանի վրա, քանի որ առաջին հերթին հենց իրեն է խաբել Բեգոյանը՝ ներկայացնելով կեղծ զեկույց»:

2531 | 1
Facebook