Հատված՝ Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Գալստանյանի խոսքից․ «Գնալո՞ւ ենք մեր կորցրածը գտնելու հետևից․ նախ ինքներս մեզ կորցրած լինելով մեզ գտնելու հետևից, և ապա՝ մեր կորցրածը գտնելու հետևից։
Եվ այո, ովքեր չեն գնալու այդ կորցրածը գտնելու հետևից, նրանք պետք է հեռանան մեր կյանքից, որովհետև կապ չունեն մեզ հետ․ ինչպես առաքյալն ասում է՝ հավատացյալն անհավատի հետ, Քրիստոս Բելիարի հետ ոչ մի կապ չունեն։
Այո, չունեն։ Նրանք ոչ հայրենիք ունեն, ոչ տուն, ոչ նահատակություն, ոչ ձգտում, ոչ տեսիլք, ոչ աստվածասիրություն, ոչ ճշմարտության, ոչ արդարության փնտրտուք։ Բա էլ ի՞նչ կապ ունեն իրար հետ այդ մարդիկ, եթե չունեն այդ զգացումները»։