Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Իրադարձություններ

Հայտնի է` ինչ են քննարկել Միրզոյանը և Ֆիդանը

20:48, ուրբաթ, 01 մարտի, 2024 թ.
Հայտնի է` ինչ են քննարկել Միրզոյանը և Ֆիդանը

Մարտի 1-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ–ից։
     Հանդիպմանը մասնակցել են նաև երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչները։
     Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը և վերահաստատվել է հարաբերությունների ամբողջական կարգավորմանը հասնելու պատրաստակամությունը: Մտքեր են փոխանակվել այդ ուղղությամբ հնարավոր կոնկրետ քայլերի շուրջ:

3734 | 0
Facebook