Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Փոփոխություններ՝ թուրք-ադրբեջանական «Արտոնյալ առևտրի համաձայնագրում»

19:24, ուրբաթ, 01 մարտի, 2024 թ.
Փոփոխություններ՝ թուրք-ադրբեջանական «Արտոնյալ առևտրի համաձայնագրում»

2023-ի ապրիլի 29-ին Թուրքիայի և Ադրբեջանի միջև Սամսուն քաղաքում ստորագրված «Արտոնյալ առևտրի համաձայնագրում» փոփոխություններ են կատարվել։ Վերոնշյալ համաձայնագրում որոշ կետերի փոփոխության վերաբերյալ արձանագրությունը 2024-ի մարտի 1-ին հրապարակվել և ուժի մեջ է մտել պաշտոնական տեղեկագրում, գրում է «Էրմենիհաբեր»-ը։
     Նշվում է, որ համաձայնագրի որոշ կետերի փոփոխության վերաբերյալ արձանագրությունը նպատակ ունի մեծացնել երկու երկրների միջև առևտրի ծավալը և համագործակցությունը։

Համաձայնագրի շրջանակներում սահմավում է իրականացնել 30 տեսակի գյուղատնտեսական և ոչ գյուղատնտեսական ապրանքների, արդյունաբերական և այլ ապրանքների արտոնյալ ներմուծում և արտահանում։ ​Նշվում է նաև, որ ավելացել են որոշ ապրանքներ, որոնց համար մաքսատուրքերը կնվազեն։

Համաձայնագրի գործողության ժամկետը 10 տարի է։

2751 | 0
Facebook