Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Վերականգնվել է պետական գույքն ապօրինաբար օտարելու հետևանքով պատճառված 250 մլն ՀՀ դրամի վնասը

18:00, ուրբաթ, 01 մարտի, 2024 թ.
Վերականգնվել է պետական գույքն ապօրինաբար օտարելու հետևանքով պատճառված 250 մլն ՀՀ դրամի վնասը

Մեկ օրվա ընթացքում հաստատել են «Երևանի բեռնման-բեռնաթափման ուղեմաս» ՓԲ ընկերության գույքերի շուկայական արժեքի բովանդակությամբ կեղծ հաշվետվություններն ու եզրափակիչ ակտերը, ապա ՊՈԱԿ-ի մեկ այլ պաշտոնատար անձ, ՊՈԱԿ-ի տնօրենի փոխարեն ստորագրելով, հաստատել է փաստացի կեղծ փաստաթղթերը։

Արդյունքում, ՓԲԸ-ին պատկանող՝ 6.8 հա մակերեսով հողատարածքները, 4679քմ մակերեսով շենք-շինությունները, 7 հատ կառուցվածքների և փոխանցվող հարմարանքները, թվով 46 մեքենաներն ու սարքավորումները, 19 տրանսպորտային միջոցները, 55 արտադրատնտեսական գույքերը ու շահագործման մեջ չգտնվող թվով 20 հիմնական միջոցների արժեքները գնահատել են շուկայականից էականորեն ցածր գնով։ Հետագայում 50 տոկոս նվազեցված արժեքով, ուղղակի վաճառքի եղանակով «Երևանի բեռնման-բեռնաթափման ուղեմաս» ՓԲ ընկերությունը օտարվել է ՍՊ ընկերությանը, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է էական վնաս:

Նախաքննության ընթացքում և արդյունքներով պատճառված վնասն ամբողջությամբ՝ 250.000.000 ՀՀ դրամ գումարի չափով, վերականգնվել է։
     Որոշում է կայացվել «Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն» ՊՈԱԿ-ի տնօրենի փոխարեն փաստաթղթերը ստորագրած պաշտոնատար անձի վերաբյալ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ և 314-րդ հոդվածի 1-ին մասով հանրային քրեական հետապնդում չհարուցելու մասին՝ վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով։

1951 | 0
Facebook