Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ozon Հայաստան»-ի տնօրենն արձագանքել է դժգոհություններին

17:30, ուրբաթ, 01 մարտի, 2024 թ.
«Ozon Հայաստան»-ի տնօրենն արձագանքել է դժգոհություններին

«Ozon Հայաստան» ընկերության կոմերցիոն տնօրեն Աշոտ Հախվերդյանն արձագանքել է դժգոհություններին. «Նախորդ շաբաթ ապրանքների առանձին խմբերի առաքման ժամանակ մաքսային անցակետում բախվեցինք որոշակի դժվարությունների: Խոսքը մարքեթփլեյսում ներկայացված տեսականու ընդամենը 1%-ին է վերաբերում։
     Մենք հաճախորդներին անմիջապես տեղեկացրել ենք, որ չենք կարող առաքել այդ սահմանափակ թվով ապրանքատեսակները և հայաստանյան շուկայի համար ժամանակավորապես կասեցրել ենք դրանց հասանելիությունը մարքեթփլեյսում։
     Մնացած ապրանքները, որոնց առաքումն ուշացել է վերոնշյալ խնդրի պատճառով, կհասնեն պատվիրատուներին մոտակա օրերի ընթացքում։
     Անխոս, հաճախորդները պետք է ստանան թարմ տեղեկատվություն առաքման ժամկետների և պատվերի կարգավիճակի մասին։ Մեր աջակցման ծառայության մասնագետներն օպերատիվ կերպով պատասխանում են հաճախորդների հարցերին և լրացուցիչ տեղեկացնում առաքման նոր ամսաթվերի մասին։
     Նշենք նաև, որ Ozon-ի ստացման կետերն աշխատում են որպես ֆրանչիզա։ Այնտեղ աշխատում են ստացման կետերի սեփականատերերի կողմից ընտրված աշխատակիցներ, որոնք պատասխանատու են միայն հաճախորդին ապրանքը փոխանցելու համար»:

3199 | 1
Facebook