Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Նիկոլը դիտավորյալ այնպես է անելու, որ թուրք-ադրբեջանական միությունն ուղղակի գրավի Սյունիքը». Հովհաննես Ավետիսյան

01:06, շաբաթ, 02 մարտի, 2024 թ.
«Նիկոլը դիտավորյալ այնպես է անելու, որ թուրք-ադրբեջանական միությունն ուղղակի գրավի Սյունիքը». Հովհաննես Ավետիսյան

Հանրային կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երեկ Բաբայան Սամվելը «Ազատության»-ը հարցազրույց է տվել ու պատմել մեր ներկա ռազմաքաղաքական վիճակի մասին տնտեսական շահերի տեսանկյունից: Մասնավորապես, ներկայացվել են մեր տարածաշրջանում կոնֆլիկտների հիմնական պատճառ կողմերի տնտեսական շահերը և մեր դերակատարումը դրանցից յուրաքանչյուրի պարագայում: Այս համատեքստում, նաև ասել է, որ ներկա իշխանություններն անպատասխանատու են (բառացի` խուսափում են պատասխանատվությունից): Լավ չէ իհարկե, որ «Ազատության» լրագրողը թեմայի լրջության մեջ չկարողացավ մտնել ու հարցերը ըստ այդմ խորքային չձևակերպեց, այլապես Բաբայանին ավելի ծանր հարցեր կտրվեին:
     Մեր, ինչպես և աշխարհի բոլոր հակամարտությունների իրական պատճառները տնտեսական են. սրա մասին խոսում և բացատրում եմ ականջ դնողներին առնվազն արդեն վեց տարի: 2020 նոյեմբերից այս նույն համատեքստում է, որ ասել եմ նիկոլը անպատասխանատու է և դավաճան ու նա Հայաստանը կործանման է տանում, քանի որ տեսել եմ ու հիմա էլ տեսնում եմ, որ նա խնդիր լուծող չէ, որ նա այնպես է անելու, որ թուրք-ադրբեջանական միությունն ուղղակի գրավի Սյունիքը: Եվ սա անում է դիտավորյալ:
     Չգիտես ինչու, Բաբայանը նոր է զարթնում և ոչ միայն խոսում սրա մասին, այլ նաև նիկոլենց անպատասխանատու ներկայացնում: Իսկ իր անպատասխանատու լինելու մասին լռում է: Դե լրագրողը չի հարցնում` ընկեր, այդ ամենի մասին դաշտում ասվում էր վաղուց (եթե իհարկե դաշտի իրական ու կեղծ դիսկուրսները իրարից տարբերակել գիտեն) ու դու դրանով հանդերձ նիկոլ էիր սատարում, բա ի՞նչ փոխվեց քեզ մոտ:
     Ասում եմ ձեզ հերթական անգամ, նիկոլը Հայաստանը տանում է պատերազմի և նոր կորուստների և սա դիտավորություն է, իսկ Ռուսաստանի հետ հարաբերությունների դիտավորյալ վատթարացումը սրա մաս է կազմում: Հետևաբար, նիկոլներին սատարող ցանկացած անձ և քաղաքական ուժ նմանապես դավաճան է:
     Պատերազմ, միևնույն է, լինելու է, որովհետև նիկոլներն ամեն ինչ արել են, որ այլընտրանք չմնա. հայերիս խնդիրը պետք է լինի դրան գնալ առանց նիկոլների կառավարման: Կկարողանանք սա անել (հեռացնել դրան իշխանությունից), հնարավոր է ինչ-որ պահի դուրս գանք այս վիճակից, չենք կարողանա՝ կդառնանք տարածաշրջանի ուժեղների կարիքները բավարարող հյուրատուն»:

2655 | 2
Facebook