Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Միջազգային

«Ադրբեջանը և Հայաստանը կարող են կարճ ժամանակում խաղաղության համաձայնագիր ստորագրել»․ Ռուբեն Ռուբինյան

14:30, ուրբաթ, 01 մարտի, 2024 թ.
«Ադրբեջանը և Հայաստանը կարող են կարճ ժամանակում խաղաղության համաձայնագիր ստորագրել»․ Ռուբեն Ռուբինյան

Ադրբեջանը և Հայաստանը կարող են կարճ ժամանակում խաղաղության համաձայնագիր ստորագրել։ Այս մասին Անթալիայում դիվանագիտական համաժողովի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։
     «Եթե Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից արդեն համաձայնեցված սկզբունքները կարողանանք տեղավորել խաղաղության համաձայնագրում, ապա շատ արագ հնարավոր կլինի հասնել խաղաղության»,- ասել է Ռուբինյանը՝ նշելով, որ մնացել են տեխնիկական հարցեր։
     Նրա խոսքով՝ Հայաստանն Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ չունի, ինչն արտացոլված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ստորագրած համատեղ փաստաթղթերում:
     «Խաղաղության համաձայնագրի նախագծում ևս երկու կարևոր դրույթ կա՝ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը և ապագայում չեն հավակնում միմյանց տարածքներին: Եվ երկրորդ՝ երկրները չպետք է դիմեն իրենց ներքին օրենսդրությանը՝ խաղաղության համաձայնագրի դրույթները կատարելուց հրաժարվելու համար»,- հավելել է Ռուբինյանը։

3064 | 1
Facebook