«Մեկը մյուսին ասում է՝ արա, դավաճան։ Նա պատասխանում ա, թե դավաճանը հասկացանք, բա արան ո՞րն էր: Նույն վիճակում հիմա Նիկոլ Փաշինյանն է»,- ԱԺ ճեպազրույցների ժամին ասել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը․ «Գիտենք, որ պարոն Փաշինյանը չի նեղանում դավաճան բառից, դա արդեն ֆիքսել ենք, համակերպվել է այն մտքի հետ, որ ինքը ազգակործան պատուհաս է, բայց նեղանում է արհավիրք բառից։ Շնորհակալություն շատ դրա համար, ես սրանից հետո կփորձեմ նրան արհավիրքով դիմել»։