ԱՄՆ-ում մեկնաբանել են միջուկային զենք կիրառելու մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի սպառնալիքները։ ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլերը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ն արդեն զգուշացրել է Ռուսաստանին միջուկային զենքի կիրառման հետևանքների մասին: Նրա խոսքով՝ Ռուսաստանի բռնապետ Վլադիմիր Պուտինի սպառնալիքներն «անպատասխանատու են»։
«Մենք առաջին անգամը չէ, որ լսում ենք Վլադիմիր Պուտինի անպատասխանատու հռետորաբանությունը»,- ասել է նա՝ նշելով, որ միջուկային զենք ունեցող պետության ղեկավարի կողմից նման հայտարարություններն անթույլատրելի են: Նա հավելել է, որ ավելի վաղ այդ հարցը Ռուսաստանի հետ արդեն քննարկել են։
Միևնույն ժամանակ, Եվրոհանձնաժողովում կարծում են, որ Ուկրաինայի և Արևմուտքի դեմ միջուկային զենք կիրառելու Պուտինի սպառնալիքները նախագահական ընտրություններից առաջ քաղաքական արշավի մաս են կազմում: