Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Միջազգային

«Ֆրանսիան 100 ԱԹՍ կուղարկի Ուկրաինա»․ Լըքորնյու

11:24, ուրբաթ, 01 մարտի, 2024 թ.
«Ֆրանսիան 100 ԱԹՍ կուղարկի Ուկրաինա»․ Լըքորնյու

Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լըքորնյուն հայտարարել է, որ Ֆրանսիան 100 անօդաչու թռչող սարք կուղարկի Ուկրաինա:
     «100 անօդաչու թռչող սարք ամռանը կփոխանցենք Ուկրաինայի զինված ուժերին»,- գրել է նա՝ X-ի իր միկրոբլոգում։
     Անօդաչուների արտադրությամբ կզբաղվի Delair ընկերությունը։
     Հիշեցնենք, որ փետրվարի 16-ին Փարիզում կայացած հանդիպման ժամանակ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն անվտանգության ոլորտում համագործակցության համաձայնագիր են կնքել: Մակրոնը նաև չի բացառել ՆԱՏՕ-ի զորակազմի ուղարկումը՝ Ուկրաինայի սահմանները պաշտպանելու համար:

4005 | 0
Facebook