Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Նավալնու հուղարկավորության վայրում երկաթե ցանկապատ են տեղադրել

10:06, ուրբաթ, 01 մարտի, 2024 թ.
Նավալնու հուղարկավորության վայրում երկաթե ցանկապատ են տեղադրել

Մոսկվայում պատրաստվում են ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնու հուղարկավորությանը, որը նախատեսված է այսօր՝ մարտի 1-ին: Բորիսովյան գերեզմանատանը ոստիկանության պարեկներ են հայտնվել։ Մոսկվայի Մարյինո թաղամասի Աստվածածնի եկեղեցու տարածքում, որտեղ տեղի կունենա քաղաքական գործչի հուղարկավորությունը, փետրվարի 29-ին սկսել են երկաթե ցանկապատ տեղադրել։ Եկեղեցու դռներին ցուցանակ է կախված՝ շենքում աուդիո, ֆոտո և վիդեոնկարահանումներն արգելված են:

3706 | 0
Facebook