Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մարտի 1-ի ողբերգական դեպքերից անցել է 16 տարի

09:18, ուրբաթ, 01 մարտի, 2024 թ.
Մարտի 1-ի ողբերգական դեպքերից անցել է 16 տարի

Այսօր լրանում է մարտիմեկյան արյունալի իրադարձությունների 16-րդ տարին։

2008 թվականի մարտի 1-ի վաղ առավոտյան ոստիկանները հարձակվեցին Երևանի Ազատության հրապարակում գիշերող ընդդիմադիր ցուցարարների վրա, ովքեր իրենց բողոքն էին հայտնում նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների դեմ:

Նույն օրն ավելի ուշ Ալեքսանդր Մյասնիկյանի արձանին հարող հրապարակում և դրա մերձակայքում ցուցարարների և ուժայինների միջև սկիզբ առած բախումների հետևանքով տասը մարդ զոհվեց, հարյուրավոր մարդիկ վիրավորվեցին:

Ամեն տարի այս օրը Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված երթ է անցկացվում Երևանում։

«Մարտի 1-ը բացահայտված է, բայց մեղավորները դեռ պատժված չեն: Ամենատարբեր պատճառներով, այդ թվում ձեզ հայտնի իրավական մի շարք որոշումներով: Այն, որ մինչև հիմա մարտի 1-ի մարդասպանները հայտնաբերված չեն, դա չի նշանակում, որ այդպես չի լինելու»,- 2023թ. մարտի 1-ին ասել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

1505 | 0
Facebook