Արցախի ՊԲ պահեստազորի գնդապետ, նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը գրել է․ «Կան մարդիկ, որոնք Հայրենիքը սիրում են տեսականորեն, ասել է թե՝ գոռալով, կոչեր անելով, կողքինին «հայրենասիրություն» սովորեցնելով, տեղի-անտեղի պախարակելով նրանց, ովքեր Հայրենիքի համար ինչ-որ բան անելու ընթացքում նաև ունեցել են բացթողումներ... Բայց, երբ գալիս է գործելու պահը, այդպիսիները դառնում են անխոս, հեզ և, անգամ, ծակոտկիներից աննկատ ծիկրակող մրջյունների պես... Դա է պատճառը, որ Արցախյան պատերազմների ընթացքում մարտադաշտ տեսածները մի քանի միլիոնից ընդամենը մի քանի տասնյակ հազարներ էին, որոնցից շատերն այսօր վերերկրային կյանքում են, իսկ հայրենասիրություն «սովորեցնողներն» ու տեղի-անտեղի պախարակողները՝ հարյուր հազարավորներ... Երանի այն երկրին, որտեղ դրության տերը գործողներն են, այլ ոչ թե պախարակողները... Հակառակ դեպքում՝ երկիրը դառնում է այնպիսին, ինչպիսին մերն է»: