Ուկրաինայի պարտությունը կարող է սպառնալ ուղղակի ռազմական բախմամբ` Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև, ասել է Փենթագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը ԱՄՆ Քոնգրեսի Ներկայացուցիչների պալատի զինված ծառայությունների հանձնաժողովում կայացած լսումների ժամանակ:
Օսթինի խոսքով՝ եթե Ուկրաինան պարտվի, Ռուսաստանի ղեկավարությունը կանգ չի առնի։ «Անկեղծ ասած, եթե Ուկրաինան պարտվի, ես վստահ եմ, որ ՆԱՏՕ-ն կպատերազմի Ռուսաստանի հետ»,- ասել է ԱՄՆ պաշտպանության նախարարը։