Ազգային ժողովը Գարեգին Բաղրամյանին ընտրեց ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնում, իսկ Գեղամ Գևորգյանին՝ ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնում։
Ազգային ժողովի հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը ներկայացրեց թեկնածուների գաղտնի ընտրության արդյունքները: Գարեգին Բաղրամյանը և Գեղամ Գևորգյանը 67 կողմ քվեով ընտրվել են համապատասխան հանձնաժողովների նախագահների պաշտոնում։