Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի թելեգրամյան գրառումը. «Ադրբեջանական ԶՈՒ-ն վարժանքներ է իրականացրել նոր ձեռք բերված թուրքական Bayraktar Akinci ԱԹՍ-ներով։ Սա այն նույն ԱԹՍ-ներն էին, որոնց վրա Ալիևը ստորագրում էր։
Նշեմ, որ այս տարվա սկզբից Ադրբեջանը 20-ի հասնող զորավարժություն ու վարժանք է անցկացրել արդեն՝ անհատական ու համատեղ։ Ու այդ ֆոնին Ալիևն արտաքին աշխարհին ստում է, թե պատերազմի մտադրություն չունի, դե մտադրությունն էլ ինչպես է լինում․․․»: