Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Եկանք, աջակցինք, որ հանես, գցես դո՞ւրսը». Լվովյան փողոցի բնակիչ

14:48, հինգշաբթի, 29 փետրվարի, 2024 թ.
«Եկանք, աջակցինք, որ հանես, գցես դո՞ւրսը». Լվովյան փողոցի բնակիչ

«Եկանք, աջակցինք, որ հանես, գցես դո՞ւրսը»,- ասում է Նոր Նորքի բնակիչ Ասատուր Գրիգորյանը, ում տունը ևս, որպես ինքնակամ շունություն, քաղաքապետարանը պատրաստվում է քանդել: Նա, իր խոսքով, փորձել է թարմացնել Նիկոլ Փաշինյանի հիշողությունը․ «2018 թվին Գայի արձանի մոտ ես անձամբ մոտեցել, ասել եմ՝ պարո՛ն Փաշինյան, սպասի, հեսա տղաները գալիս են, միանանք իրար։ Հաջորդ օրը առանձնահատուկ շնորհակալության ա հայտնել։ Այդ նույն տղեն եմ»,- նշել է Գրիգորյանը՝ հավելելով․ «Երեք անչափահաս երեխա ունեմ, վերցնեմ, ո՞ւր գնամ, լավ ա դպրոցում են, չտեսան։ Ապրելու իրավունք եմ խնդրում, ինձ կացարան ա պետք։ 2007 թվականին այս հողը կնոջս պապն ա ինձ փոխանցել, ծաղկեցրել, փոքրիկ դրախտ եմ սարքել։ Հիմա քանդում, մարդկանց երեխեքին դուրսն են թողնում»։

«Եկանք, աջակցինք, որ հանես, գցես դո՞ւրսը». Լվովյան փողոցի բնակիչ
5771 | 4
Facebook