Ռուսաստանի հակառակորդները պետք է հիշեն՝ Ռուսաստանն ունի զենք, որն ունակ է թիրախներ խոցել իրենց տարածքում: Այս մասին Դաշնային ժողովին ուղղված ուղերձում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Անհրաժեշտ է ուժեղացնել խմբավորումները արևմտյան ռազմավարական ուղղությամբ, որպեսզի չեզոքացվեն սպառնալիքները, որոնք կապված են ՆԱՏՕ-ի՝ դեպի արևելք ընդլայնման, Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ դաշինքին միանալու հետ: Առանց ինքնիշխան, ուժեղ Ռուսաստանի ոչ մի կայուն աշխարհակարգ հնարավոր չէ»,- ասել է Պուտինը: