Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ «ցանկացած նախաձեռնություն, որն ուժեղացնում է Ուկրաինան, լավ է ամբողջ աշխարհի համար»: Այս կերպ Զելենսկին մեկնաբանել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Ուկրաինա ԵՄ ցամաքային զորքեր ուղարկելու նախաձեռնությունը, գրում է «Украинская правда»-ն:
«Մենք պետք է գոյատևենք, իսկ Ուկրաինայի համար դա նշանակում է շատ կոնկրետ լուծումներ ունենալ։ Սա շատ կարևոր է։ Ես չեմ եղել այն գագաթնաժողովին, որտեղ Մակրոնը հնչեցրել է գաղափարը, նա ասել է, որ կխոսի որոշակի նոր գաղափարների մասին, թե ինչպես ուժեղացնել Ուկրաինան, և կկիսվի տեղեկատվությամբ, երբ գա Ուկրաինա: Ցանկացած նախաձեռնություն, որն ուժեղացնում է Ուկրաինան, լավ է ամբողջ աշխարհի համար»,- ասել է Զելենսկին: