Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Բնակիչները նույնիսկ ծանուցված չեն եղել». Րաֆֆի Ասլանյան

11:48, հինգշաբթի, 29 փետրվարի, 2024 թ.
«Բնակիչները նույնիսկ ծանուցված չեն եղել». Րաֆֆի Ասլանյան

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երևանի քաղաքապետի հրամանով այսօր քանդվելու են Գայի պողոտայի սկզբնամասում ինքնակամ կառուցված բնակելի 8 միավոր տները: Տներ, որոնք կառուցվել են հասարակ քաղաքացիների քրտինքով, ոչ մի վնասակար հետևանք չունեն։ Բնակիչները նույնիսկ ծանուցված չեն եղել։
     Համեմատության համար նշեմ, որ նույն քաղաքապետը արդեն ամիսներ շարունակ հրաժարվում է ապամոնտաժել, քանդել քաղաքի բազմաթիվ շինհրապարակներում կառուցված ապօրինի, ինքնակամ բետոնհանգույցները, որոնք դասվում են բարձր վտանգավորության արտադրական օբյեկտների շարքին, վնասում են բնակչության առողջությունը և կյանքը։ Հետևությունը մեկն է՝ Երևանի քաղաքապետարանում կոռուպցիան, հատկապես տնտեսվարողներից այդպիսի կախվածությունը գտնվում է պատմական առավելագույն մակարդակի վրա»:

Աղբյուրը` Րաֆֆի Ասլանյան
2721 | 2
Facebook