Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի միջև տարաձայնություններ են առաջացել, երբ Մակրոնն Ուկրաինային ռազմական օգնություն ցուցաբերելու վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել, գրում է Politico-ն:
«Մինչ Ուկրաինան զինամթերքի պակաս ունի, Գերմանիայի և Ֆրանսիայի առաջնորդները վիճում են ռազմական օգնության պատճառով»,- ասվում է հոդվածում:
Նշվում է, որ Գերմանիայում պաշտոնյաներին զայրացրել է այն, որ Մակրոնը միայն խոսում է Ուկրաինայի մասին, սակայն բավարար գործողություններ չի ձեռնարկում՝ ինչպես Շոլցը: