Խնդրում ենք սպասել...

Համացանց

Անօրինական տիրապետումից ազատվելու են համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը

11:24, հինգշաբթի, 29 փետրվարի, 2024 թ.
Անօրինական տիրապետումից ազատվելու են համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երևանի քաղաքապետի համապատասխան որոշումներով անօրինական տիրապետումից ազատվելու են համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը և դրանցում առկա անօրինական շինությունները:

Նոր Նորք վարչական շրջանի Լվովյան փողոցի մի քանի հասցեներում հասարակական նշանակության կանաչ տարածքներում, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի վրա կառուցվել են անօրինական շինություններ, որոնցով ծանրաբեռնվել է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը»:

Աղբյուրը` Հայկ Կոստանյան
1846 | 1
Facebook