Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Դատավորները պետք է արձագանքեն ՔՊ-ի արհամարհական վերաբերմունքին». Արծվիկ Մինասյան

11:06, հինգշաբթի, 29 փետրվարի, 2024 թ.
«Դատավորները պետք է արձագանքեն ՔՊ-ի արհամարհական վերաբերմունքին». Արծվիկ Մինասյան

Ազգային ժողովը փետրվարի 28-ի նիստում քննարկել էր Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը: Գաղտնի քվեարկության արդյունքում ՍԴ դատավորի պաշտոնում դատավորների ընդհանուր ժողովի կողմից առաջադրված Դավիթ Բալայանը 32 կողմ ձայնով չէր ընտրվել։ Քվեարկությանը մասնակցել էր միայն ընդդիմությունը։ Իշխող ուժը չէր մասնակցել։ Իշխող խմբակցության փաստացի բոյկոտին այսօր ԱԺ-ում անդրադարձել է ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը․ «Երեկ տեղի ունեցավ Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցի քվեարկությունը, որտեղ քաղաքական մեծամասնությունը միջազգային ասպարեզին անհայտ նորարարության դրսևորման արատավոր լավագույն փորձով բոյկոտեց այդ ընտրությունը։ Սա քաղաքական անտրամաբանություն է, երբ իշխանությունը բոյկոտում է իր իսկ սահմանադրական պարտականության կատարումը՝ չտալով որևէ հիմնավորում։ Սա ուղերձ է, ուղերձ բոլորիդ, սիրելի՛ հայրենակիցներ, որով քաղաքական մեծամասնությունն ասում է, որ այն, ինչ իր սրտով չէ, այն անձը, որը չի անցել իրենց թրի տակով, կամ էն անձը, որը կփորձի ցուցաբերել որևէ օբյեկտիվություն, համարձակություն՝ առաջնորդվելու օրենքի գերակայությամբ, սահմանադրությամբ տեղ չունի պետական համակարգում, ավելին սահմանադրական արդարադատության համակարգում»,- ասել է Արծվիկ Մինասայնը՝ կոչ անելով դատավորներին արձագանքել ՔՊ-ի արհամարհական վերաբերմունքին։

1221 | 0
Facebook