ԱՄՆ 81-ամյա նախագահ Ջո Բայդենի մոտ մի շարք հիվանդություններ են հայտնաբերվել՝ արթրիտից մինչև ապնոէ: Այս մասին հայտնել է Սպիտակ տան բժիշկ, թերապևտ Քևին Օ'Քոնորը՝ վկայակոչելով հետազոտության արդյունքները:
Նախագահի մոտ հայտնաբերվել են մի շարք հիվանդություններ, որոնց թվում՝ շողացող առիթմիա, ծայրամասային (պերիֆերիկ) նեյրոպաթիա, հիպերլիպիդեմիա, գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքս, արթրիտ և ապնոէ: Բացի այդ, Բայդենը տառապում է սեզոնային ալերգիաներից։ Վերը նշված բոլոր հիվանդությունների բուժման համար նրան դեղորայք են նշանակել։
Օ'Քոնորը եկել է այն եզրակացության, որ Բայդենն ի վիճակի է ամբողջ ծավալով և առանց բացառությունների կատարել ԱՄՆ նախագահի պարտականությունները: