Ռուսաստանի մասին հայտարարությունից հետո Ֆրանսիայի խորհրդարանը պետք է իմպիչմենթ հայտարարի նախագահ Էմանուել Մակրոնին: Այս մասին Х-ի իր էջում գրել է «Հայրենասերներ» կուսակցության առաջնորդ Ֆլորիան Ֆիլիպոն: Նրա խոսքով՝ Ֆրանսիայի նախագահն ատում է իր երկիրը և ցանկանում է նրան ներքաշել երրորդ համաշխարհային պատերազմի մեջ:
«Ազգային խնդրագիր, որպեսզի խորհրդարանականները վերջապես տեղից շարժվեն: Սահմանադրության 35-րդ հոդվածը, որը պահանջում է պատերազմի հարցով քվեարկություն, և 68-րդ հոդվածը՝ նրա իմպիչմենթը»,- գրել է Ֆիլիպոն: