Փաստաբան Վարազդատ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ուղիղ 15 օր առաջ՝ փետրվարի 13-ին, Ներքին Հանդի տարածքում տեղակայված մարտական դիրքում թշնամու կրակոցից զոհված 67-ամյա Հրաչյա Հովհաննիսյանը 2016 թվականին քառօրյա պատերազմին կամավոր մասնակցելու նպատակով աշխատանքի չներկայանալու պատճառով աշխատանքից ազատվել էր, իսկ այդ որոշումը կայացրել էր այժմ ԲԴԽ նախագահի պաշտոնը զբաղեցնող Կարեն Անդրեասյանի անմիջական մասնակցությամբ և ձեռամբ»: