Լատվիան պատրաստ է դիտարկել Ուկրաինա արևմտյան զորքեր ուղարկելու հարցը, եթե ՆԱՏՕ-ում նման կոնսենսուս առաջանա։ Այս մասին հայտնել է Լատվիայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը, նրա խոսքերը մեջբերել է գերմանական Tagesschau հեռուստաալիքը։
Նա հավելել է, որ Լատվիայում սկզբունքային բացասական վերաբերմունք չկա նման հնարավորության նկատմամբ։
Լիտվայի նախագահի խորհրդական Կեստուտիս Բուդրիսն էլ հայտնել է, որ Լիտվան նույնպես դիտարկում է Ուկրաինա ռազմական անձնակազմ ուղարկելու հնարավորությունը։ Լիտվայի պաշտպանության նախարար Արվիդաս Անուսաուսկասի խոսքով՝ հարցը քննարկման փուլում է։ Անուսաուսկասը պարզաբանել է, որ ՆԱՏՕ-ի զորքերն
Ուկրաինա ուղարկելը ենթադրում է նրանց մասնակցությունը ուսուցմանը, այլ ոչ թե ռազմական առաքելություններին։