Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Երևանում պապ ու թոռ վրաերթի են ենթարկվել

21:48, չորեքշաբթի, 28 փետրվարի, 2024 թ.
Երևանում պապ ու թոռ վրաերթի են ենթարկվել

Երեկ՝ փետրվարի 27-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։30-ի սահմաններում Երևանի բնակիչ 34-ամյա Նարե Պ-ն իր վարած «Land Rover» մակնիշի ավտոմեքենայով Զորավար Անդրանիկ և Տիչինա փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչներ 50-ամյա Սերգեյ Հ-ին և անչափահաս Միշել Հ-ին, ում տարիքը պարզվում է։
     Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հաղորդմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն ու մինչ բժիշկների օպերատիվ ժամանումը, քաղաքացիների հետ օգնություն է ցուցաբերել վրաերթի ենթարկվածներին, ապա ժամանած բժիշկները վիրավորներին տեղափոխել են հիվանդանոց։
     Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։
     Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները ասել են, որ վրաերթի ենթարկվածները պապ ու թոռ են։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։

2873 | 0
Facebook