Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Թող չլինի Նիկոլ Փաշինյանը». Փաշինյան

20:54, չորեքշաբթի, 28 փետրվարի, 2024 թ.
«Թող չլինի Նիկոլ Փաշինյանը». Փաշինյան

Այսօր Ազգային ժողովում ՔՊ-ական պատգամավոր Լուսինե Բադալյանը Փաշինյանին պատմեց երեկ ԱԺ-ում տեղի ունեցածը. «Երեկ այստեղ ընդդիմությունը հասավ նրան, որ կամ չի լինի Նիկոլ Փաշինյանը, կամ չի լինի ՀՀ-ն ընդհանրապես և նույնիսկ հույս հայտնեցին, որ մինչև այս գործընթացի ավարտը այևս չի լինի Նիկոլ Փաշինյանը: Հիմա հարց եմ ուզում տալ` ինչպիսին եք տեսնում Հայաստանի ապագան»:

«Եթե տենց ընտրություն պիտի լինի` Նիկոլ Փաշինյանը լինի, թե՞ Հայաստանի Հանրապետությունը, թող չլինի Նիկոլ Փաշինյանը։ Ես կարծում եմ, որ նման ընտրություն երբևէ որևէ մեկը չի էլ կարող քննարկել։

Ինչ վերաբերվում է երկարաժամկետ տեսլականին, ճիշտ կլինի, որ ես այդ մասին պաշտոնական հայտարարություն անեմ այն բանից հետո, երբ որ այդ թվում խորհրդարանական մեծամասնության հետ մենք պատշաճ և մանրամասն քննարկումներ կունենանք։

Ես աշխատանքային ֆորմատներում արդեն մի քանի անգամ խոսել եմ իմ պատկերացումների և հնարավորությունների մասին, բայց, քանի-որ մենք խոսում ենք երկարաժամկետ և ռազմավարական հեռանկարի մասին, ճիշտ կլինի, որ դրա վերաբերյալ ունենանք քննարկումներ և ձևավորվի թիմային ըմբռնում, որովհետև իմ անձնական տեսակետը ներկայացնելը, իսկ որպես վարչապետ տեսակետը ներկայացնելու համար մենք պետք է այդ քննարկումները ունենանք»,- պատասխանեց Փաշինյանը։

12893 | 1
Facebook