«Արդյոք իսկապես ՀՀ-ն այդքան թշվառ, միայնակ է, ինչպես որ չի եղել երբեք, թե՞ ուղղակի մեր ընդդիմության համար աշխարհագրությունը և աշխարհի քարտեզը շատ փոքր հատվածով է սահմանափակվում»,- Ազգային ժողովում հեգնախառը տոնով հարց հղեց ՔՊ-ական պատգամավոր Լուսինե Բադալյանը (նախկինում Լուլու կեղծանունով հայտնի դերասանուհի):
Ի պատասխան Փաշինյանը նշեց, որ թեզը, թե Հայաստանի Հանրապետությունը երբեք այսքան միայնակ չի եղել, կարելի է փաստաթղթային առումով ստուգել: Բայց ՀՀ-ն միայնակ է եղել 1996 թվականի դեկտեմբերից, երբ որ ստիպված էր վետո կիրառել ԵԱՀԿ գագաթնաժողովում: Եթե մենակ չլիներ, վետո կիրառելու անհրաժեշտություն չէր լինի: 1996-ի Լիսաբոնի գագաթաժողովի վետոյի կիրառումից հետո նախագահի հայտարարության մեջ պաշտոնապես արձանագրվել ա, որ ՀՀ-ն մենակ ա»,- նշեց Փաշինյանը: