Մենք հարց ենք տվել ՀԱՊԿ-ին և մինչև այսօր այդ հարցի պատասխանը չենք ստացել, Ազգային Ժողովում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
«Ո՞րն է ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտին ՀՀ-ում։ Այս հարցը ծագել է 2021 թվականի մայիսի, նոյեմբերի, 2022 թ. սեպտեմբերի իրադարձություններից հետո: Ըստ էության, ՀԱՊԿ մեր գործընկերները հրաժարվել են տալ իրադրությանը գնահատական, ինչն առաջացրել է այս իրավիճակը:
Արդեն մեկ տարի մենք ՀԱՊԿ-ում չունենք մշտական ներկայացուցիչ։ ՀԱՊԿ-ի միջոցառումներին բարձր մակարդակով տևական ժամանակ չենք մասնակցում։ ՀԱՊԿ-ում գործում է կոնսենսուսի սկզբունքը՝ որոշումների կայացման համար, բայց մենք դրան չենք մասնակցում մի պարզ պատճառով, որովհետև չունենք այն հարցի պատասխանը, թե ինչու պետք է մասնացենք»,- ասաց Փաշինյանը։
Նա նշեց նաև, թե կառավարությունը հստակ գիտի ՀՀ սահմանները՝ «դե յուրե նշանակությամբ, միլիմետրի ճշտությամբ»։