Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Սահմանը հատած զինվորը Շամքորի շրջանից է

19:24, չորեքշաբթի, 28 փետրվարի, 2024 թ.
Սահմանը հատած զինվորը Շամքորի շրջանից է

Համացանցում տարածվել են Տեղ գյուղի հատվածում հայ-ադրբեջանական սահմանը հատած զինծառայողի լուսանկարները:

Դրանք հրապարակել են ադրբեջանական լրատվամիջոցները՝ նշելով. «Ռուսլան Փանահովը Լաչինի շրջանի տարածքում ծառայողական դիրքերի միջև տեղաշարժվելիս անբարենպաստ եղանակային պայմաններում տեղափոխվել է Հայաստանի Տեղի շրջան։ Փանահովն Ադրբեջանի Շամքորի շրջանից է, զինծառայության է անցել 2023-ի հուլիսին»:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, փետրվարի 28-ին՝ ժամը 05:15-ի սահմաններում, Սյունիքի մարզի Տեղ համայնքի սահմանային հատվածում հայ-ադրբեջանական շփման գիծը հատել է ադրբեջանական զինված ուժերի զինծառայող, ով զինված է եղել ԱԿՄ տիպի ինքնաձիգով ու 1 պահատուփով։

Վերջինս վնասազերծվել է ՊՆ զինծառայողների կողմից: Դեպքի կապակցությամբ ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով: Նախաքննությունը շարունակվում է:

5296 | 0
Facebook