Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Եվրոմիությանը մոտենալու Հայաստանի ճանապարհը երբեմն կարող է դժվար լինել». Բորել

19:18, չորեքշաբթի, 28 փետրվարի, 2024 թ.
«Եվրոմիությանը մոտենալու Հայաստանի ճանապարհը երբեմն կարող է դժվար լինել». Բորել

Մենք գտնվում ենք ԵՄ-Հայաստան հարաբերությունների պատմական փուլում: Դրանք երբեք ավելի ուժեղ չեն եղել, քան այսօր: Եվրոխորհրդարանի նիստում Եվրոմիության արտաքին քաղաքականության ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելի խոսքերն այսօր փոխանցել է փոխնախագահ Յուտա Ուրպիլայնենը։

Բորելն իր ելույթի տեսքտում հիշեցրել է, որ վարչապետ Փաշինյանը շատ հստակ ուղերձ է հղել՝ Հայաստանը պատրաստ է մոտենալ Եվրոմիությանը։

«Գալիք ճանապարհը երբեմն կարող է դժվար լինել: Հայաստանի նախկին որոշումները, որոնք հանգեցրել են քաղաքական, տնտեսական և անվտանգության կախվածության, չեն կարող հաղթահարվել մեկ օրում։ Բայց երկու կողմերի հստակ քաղաքական կամքը մեզ թույլ կտա առաջ գնալ մեր գործընկերության խորացման և ընդլայնման գործում: Արդեն իսկ կա «լավ հիմք, ամուր շրջանակ՝ ԵՄ-Հայաստան համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը»»։

2568 | 0
Facebook