Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ինչո՞ւ հնդիկները Հայաստանում չեն հարկվում, իսկ դրսում աշխատող մեր քաղաքացիները հարկվում են»․ Արթուր Խաչատրյանը՝ Փաշինյանին

18:24, չորեքշաբթի, 28 փետրվարի, 2024 թ.
«Ինչո՞ւ հնդիկները Հայաստանում չեն հարկվում, իսկ դրսում աշխատող մեր քաղաքացիները հարկվում են»․ Արթուր Խաչատրյանը՝ Փաշինյանին

Ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանն ԱԺ-ում հարց հղեց վարչապետ Փաշինյանին. «Այստեղ խոսեցիք քաղաքացիների` հարկ վճարման պարտականության մասին: Բայց դուք չխոսեցիք պետության պարտականության մասին` երաշխավորելու մարդու աշխատանքի իրավունքի իրացումը: Եթե տարեկան տասնյակ հազարավոր մեր հայրենակիցներ մեկնում են արտագնա աշխատանքի, նշանակում է, կառավարությունը թերացել է իր այդ պարտականությունը կատարելու հարցում: Արտագնա աշխատանքին զուգահեռ կա ներգնա աշխատանք: ՊԵԿ-ից հարցում եմ արել ՀՀ արտագնա աշխատանքի եկած օտարերկրացիների մասին: 2023 թվականին այդ նպատակով ՀՀ է եկել 26224 մարդ. Բելառուս` 403, Իրան` 1166, Ուկրաինա, ՌԴ` 19979, Հնդկաստան` ընդամենը 1106: Նրանք, ովքեր Երևանում զբոսնում են, տեսնում են, որ նույնիսկ սկուտեռ քշողները էդ 1106-ից ավելի են: Էդ մարդիկ ՀՀ-ում գրանցված չեն, հարկ չեն վճարում, առևերույթ կարող է լինել կոռուպցիոն սխեմա:

Եթե այդպես հետևողական ուզում է հարկել մեր երկրից արտագնա աշխատանքի գնացողներին, ապա ի՞նչ է արել մեր պետությունը ներգնա աշխատանքի եկածներին հարկելու համար»:

Փաշինյանն էլ հակադարձեց, թե եթե օտարերկրացիները գալիս են ՀՀ, ուրեմն ՀՀ-ում կա բավականաչափ աշխատատեղ: «Ինչ վերաբերում է մյուս հարցին` օտարերկրացիներին հարկելու, այդ ուղղությամբ աշխատում ենք»,- ասաց նա:

3824 | 0
Facebook