ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանն իրենց տան հարևանությամբ պայթած ռումբի թեմայով լրագրողների հետ զրույցում ասել է, որ այն պայթել է իրենց հարևանի բակում․ «Մի 10 օր առաջ է եղել, իրավապահ մարմինները մինչև հիմա զբաղվում են։ Կասկածներ չունեմ, թե ով է եղել»,- նշել է պատգամավորը։
Ավելի վաղ մամուլը գրել էր, որ մոտ 15 օր առաջ Գագիկ Մելքոնյանի տան պարսպի մոտակայքում ռումբ է տեղադրված եղել, որը մեծ ուժգնության չի եղել, բայց պայթել է` պատճառելով նյութական վնաս։