Ռուս խաղաղապահների դուրսբերումը կարող է սպառնալիք ստեղծել Հայաստանի տարածքային ամբողջականության համար։ Այս մասին NEWS.ru-ին ասել է Պետդումայի պաշտպանության հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Ալեքսեյ Ժուրավլյովը: Պատգամավորը նշել է, որ Երևանն ապավինում է Արևմուտքի պաշտպանությանը։
Նրա խոսքով՝ միակը, ով աջակցել է կողմերի հաշտեցմանը, Կրեմլն է եղել։ «Երկու թշնամական երկրների՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև կոտորածը կանգնեցնելու համար այնտեղ տեղակայվեցին ռուսական զորքեր, որոնց ներկայությանը համաձայնեցին երկու կողմերը։
Սակայն անհրաժեշտ է դուրս բերել ռուսական զորակազմը Հայաստանից: Ռուս խաղաղապահները վտանգում են իրենց կյանքը հանուն երկրի անվտանգության, որը դա չի գնահատում։ Եթե Հայաստանը վստահ է, որ կարող է ինքնուրույն հաղթահարել, թող փորձի, դա բացառապես իր սեփական ընտրությունն է։ Հետո միայն թող նորից չմեղադրի Ռուսաստանին իր քաղաքական ու ռազմական անհաջողությունների համար, ինչպես սովոր է դա անել ամեն հարմար առիթի դեպքում»,- ասել է պատգամավորը։