Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Բելգիայում և Լյուքսեմբուրգում Ադրբեջանի դեսպանի ռասիստական գրառումը». Տաթևիկ Հայրապետյան

00:36, հինգշաբթի, 29 փետրվարի, 2024 թ.
«Բելգիայում և Լյուքսեմբուրգում Ադրբեջանի դեսպանի ռասիստական գրառումը». Տաթևիկ Հայրապետյան

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը. ««Ֆաշիստները միշտ մնում են ֆաշիստ, քանի դեռ չեն հայտնվել Եռաբլուրում», նման գրառում է իր X-ի էջում արել Բելգիայում և Լյուքսեմբուրգում Ադրբեջանի դեսպան Վագիֆ Սադիգովը։ Նույն գրառման մեջ նա Հայաստանի տարածքը կոչել էր «Արևմտյան Ադրբեջան»։
     Ադրբեջանում հայի դեմ ատելությունը քարոզվում է պետական մակարդակով, սա պարզ ու դաժան իրողություն է, որի հարցում հայ հանրությունը դեռևս կամուկացի մեջ է, հաճախ դա մոռացության է մատնվում, մինչդեռ դա ընկած է հակամարտության հիմքում։ Իսկ վերոնշյալ դեսպանի ռասիստական գրառումը դրա ևս մեկ ապացույցն է»:

2787 | 0
Facebook