Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Սա ասում է ԵՄ արտաքին հարաբերությունների հանձնակատարի խոսնակը». Հակոբ Բադալյան

18:06, չորեքշաբթի, 28 փետրվարի, 2024 թ.
«Սա ասում է ԵՄ արտաքին հարաբերությունների հանձնակատարի խոսնակը». Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գրառումը. «Մենք դեռ հավատում ենք, որ ոչ ոք չի հարձակվի Հայաստանի վրա: Սա ասում է ԵՄ արտաքին հարաբերությունների հանձնակատարի խոսնակը: Ուշադրություն դարձրեք ԴԵՌ-ին: Ինչո՞ւ հատկապես դրան: Որովհետև մի քանի օր առաջ էլ պետքարտուղարության խոսնակն է հայտարարում, թե Բլինքենը ԴԵՌ հավատում է, որ խաղաղությունը հնարավոր է:
     Հարց է առաջանում, ինչո՞ւ ԴԵՌ՝ ընկերներ, ինչո՞ւ եք ԴԵՌ հավատում: Չե՞ք զգում, որ ձեր արտաբերած ԴԵՌ-ը բավականին նման է շանտաժի, եթե հաշվիա առնենք այն պարզ իրողությունը, որ պատերազմահենը Ադրբեջանն է, ոչ թե Հայաստանը:
     Այդ ԴԵՌ-երը ևս մեկ անգամ հավաստում են այն, ինչի մասին խոսում եմ ամիսներ. ժպիտների ներքո գործնականում փափուկ ճնշում է Հայաստանի հանդեպ՝ համաձայնել Բաքվի պայմաններին, քանի ԴԵՌ ուշ չէ: Ահա այդ ԴԵՌ-երի նշանակությունը:
     Իսկ ինչո՞ւ հիմա արդեն բարձրաձայն: Որովհետև սպառվում է ինչ-որ ժամանակ, աճում է մեկ ռումբով երկու թիրախ՝ Ռուսաստան և Իրան «խոցելու» հրամայականը»:

Աղբյուրը` Հակոբ Բադալյան
2734 | 0
Facebook