Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մակրոնի հայտարարությունը Ուկրաինա զորք ուղարկելու հնարավորության մասին ճիշտ հակառակ էֆեկտն ունեցավ. արևմտյան բոլոր երկրները հայտարարեցին, որ նման մտադրություն չունեն:
Գուցե հենց դա է եղել Մակրոնի իրական նպատակը՝ ցույց տալ Ուկրաինայի «հպարտ մենությունը»: Ֆրանսիական ժպիտը շատ հաճախ դառնության հետքեր է թողնում»: