«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն առաջիկայում կրկին խորհրդարան կգնա: Մեր տեղեկություններով՝ ՔՊ-ական պատգամավորների հետ փակ հանդիպումը նշանակված է առաջիկայում, սակայն Փաշինյանի գրաֆիկից կախված՝ հնարավոր է՝ ինչ-որ փոփոխություններ լինեն: Մեզ ասացին, որ փետրվարի 26-ին կայացած հանդիպումից հետո դեռ մնացել են կիսատ հարցեր ու թեմաներ, որոնք չեն հասցրել քննարկել, ուստի նախատեսում են ևս մեկ հանդիպում անցկացնել վարչապետի հետ»։