Մոսկվայում ձերբակալվել է փետրվարի 16-ին գաղութում մահացած ռուս ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի փաստաբան Վասիլի Դուբկովը։ Այս մասին երեքշաբթի՝ փետրվարի 27-ի երեկոյան, հայտնել են Novaya Gazeta.Europe առցանց հրատարակությունը:
Նշվում է, որ Դուբկովը Սալեխարդում ուղեկցել է Ալեքսեյ Նավալնիի մորը՝ Լյուդմիլա Իվանովնային, երբ վերջինս փորձել է պարզել որդու ճակատագիրը և փորձել ստանալ նրա դին։
«Նախնական տվյալներով՝ ձերբակալության պատճառը «հասարակական կարգի խախտումն է»,- ասվում է աղբյուրի գրառման մեջ։
«Կարևոր պատմություններ» առցանց լրատվականն էլ պարզել է, որ Դուբկովը գտնվում է Նոր Մոսկվայի Շչերբինսկի ոստիկանության բաժանմունքում։