Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Միջազգային

«15 միլիոն եվրո է տրամադրվում հայ փախստականներին». Ադրիեն Կիրալի

20:30, երեքշաբթի, 27 փետրվարի, 2024 թ.
«15 միլիոն եվրո է տրամադրվում հայ փախստականներին». Ադրիեն Կիրալի

Արդյունավետ քննարկումներ ունեցանք փոխվարչապետներ Գրիգորյանի և Խաչատրյանի հետ Երևանում՝ հարաբերությունների ամրապնդման մեր համատեղ ջանքերի շուրջ։ Այդ մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրինության Արևելյան հարևանության և ինստիտուտների հզորացման հարցերով նորանշանակ տնօրեն Ադրիեն Կիրալին․
     «Հանդիպման ընթացքում փոխանցեցի ֆինանսավորման համաձայնագիր, որով 15 միլիոն եվրո է տրամադրվում փախստականներին բյուջետային աջակցության ուղղությամբ»,-գրել է նա։

2342 | 0
Facebook