Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Համացանց

«Տարածքն ազատել, չկա բնակիչ, չկա խնդիր». Քրիստինա Վարդանյան

20:18, երեքշաբթի, 27 փետրվարի, 2024 թ.
«Տարածքն ազատել, չկա բնակիչ, չկա խնդիր». Քրիստինա Վարդանյան

Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ և տեսանյութեր է տարածել՝ գրելով. «Այսօր գործընկերոջս՝ Պեդրո Զարոկյանի հետ, հանդիպեցինք Լվովյան փողոցի բնակիչներին, ովքեր երեկ քաղաքապետարանի մոտ վրդովված հավաքվել էին և իրենց հարցերի պարզաբանումն էին պահանջում։ Մարդիկ 40-50 տարի է, ինչ բնակվում են նշված հասցեով, տարիներով մուծում են գույքահարկ, անցկացրել են բոլոր կոմունիկացիաները, և այլն։ Բնակիչները հատուկ նշեցին, որ երկու օր առաջ քաղաքի կանաչապատումից էին եկել, նկարներ արել ու խոստացել, հարցը շատ լավ ներկայացնել քաղաքապետին։ Պաշտոնյան խոստումը փայլուն կատարեց և տիեզերական առաջին արագությամբ քաղաքային իշխանությունը նիստի ընթացքում հարցի լուծումը առաջարկեց՝ տարածքը ազատել, չկա բնակիչ, չկա խնդիր… Հետևողական ենք լինելու այս խնդրի հետ կապված»։

2928 | 0
Facebook